Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կանի թեկնածությունը ռեալ է

Կանի թեկնածությունը ռեալ է
22.11.2018 | 17:16

Լուրեր են շրջանառվում, որ Գերմանիայի ֆուտբոլային ընտրանու և Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարող է պաշտոն ստանալ հարազատ ակումբում: Ըստ Bild-ի` մյունխենցիների ներկայիս նախագահ ՈՒլի Հյոնեսը մտածում է առաջիկա երեք տարում ակումբի նախագահի պաշտոնը լքելու մասին: 2019 թվականին նա պետք է որոշի` շարունակելո՞ւ է արդյոք աշխատանքն ակումբում, թե՞ լքելու է զբաղեցրած պաշտոնը: Bild-ը հայտնում է, որ Կանը կարող է փոխարինել Հյոնեսին: Նախկին դարպասապահը 66-ամյա նախագահի հավատարիմ մարդկանցից է և գլխավոր թեկնածուն` «Բավարիայի» նախագահի պաշտոնի համար պայքարում:


Օգտվելով առիթից՝ ասենք, որ ընթացիկ մրցաշրջանը բավականին դժվար է ծավալվում բունդեսլիգայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնի համար, որը քսան միավորով այս պահին գտնվում է իր համար անպատվաբեր հինգերորդ հորիզոնականում ու առաջատարից՝ Դորտմունդի «Բորուսիայից» հետ է ամբողջ յոթ միավորով: Ի միջի այլոց նկատենք, որ մյունխենցիների երեք պարտություններից մեկն էլ հենց այդ նույն դորտմունդցիներից է, ովքեր համառ պայքար են մղում երկրի չեմպիոնության համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ